Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները՝ կարմիրբերետավորների և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱշոտՍիմոնյանիմիջև լեզվակռիվ,այնուհետև քաշքշուկ է տեղի ունեցել։ Ոստիկանության ծառայողները հայհոյել, ապա հարվածել են պատգամավորին,այնուհետև քաշքշելու բերման ենթարկել նրան։

Նշենք, որ պատգամավորներն օժտված են անձեռնմխելիությամբ, հետևաբար նրանց նկատմամբ կիրառված բռնությունը քրեորեն պատժելի արարք է։

Արմենպրեսս-ին Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են,որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։

Pin It on Pinterest