Այսօր առավոտից վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն ու աջակիցները Երևանում բողոքի ակցիաներ են իրականացնում, փակում են մայրաքաղաքի կենտրոնական հատվածի ճանապարհները: 137 մարդ բերման է ենթարկվել:
Նախօրեին Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ բաց պետք է մնան միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհները։ «Մնացած բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով, Մեղրիից սկսած, բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: