Ներքին գործերի նախարարության ուժերը բավարարում են Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը կառավարելու համար տեղում անհրաժեշտ բոլոր գործողությունները իրականացնելու համար։ Այս մասին հաղորդում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

«Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ` ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ Փրկարար ծառայությունը և պետական բոլոր մարմինները կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Տեղեկացնում ենք նաև, որ Ներքին գործերի նախարարության ուժերը բավարարում են տեղում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար։ Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest