Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման երթը, որ սկիզբ էր առել Հանրապետության հրապարակից, հասավ կառավարական ամառանոցների մոտ: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում է հանդիպել։

Կառավարական առանձնատան դիմաց ելույթ ունենալով՝ շարժման վարչապետի թեկնածուն հայտարարեց. — «Նիկո՛լ Փաշինյան, այս վայրկյանից սկսած քննարկելու թեմա ունենք մենք միասին։ Մենք եկել ենք պարզ խոսակցության, խոսակցություն մեկ թեմայով՝ Ձեր խաղաղ, անցնցում հեռանալու մասին»։

Սրբազանն ասաց, որ Փաշինյանին հնարավորություն են տալիս խաղաղ ճանապարհով հեռանալ։

Ցուցարարները շարունակում են մնալ ամառանոցի դիմաց։ Բագրատ սրբազանն ասաց՝ մի որոշ ժամանակ դեռ այստեղ կմնան։ Կառավարական առանձնատների մոտ մեծաթիվ ոստիկաններ են։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest