Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ով տևական ժամանակ է հացադուլ է հայտարարել «Զվարթնոց»-ում, բռնության է ենթարկվել օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Տեսանյութը նկարահանած քաղաքացիները պնդում են, որ օդանավակայանի աշխատակիցները սադրել են Լեո Նիկոլյանին՝ փորձելով նրան երկրից արտաքսելու առիթ ստեղծել։

Հիշեցնենք, որ ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին ապրիլի 22-ին Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ պատճառաբանելով, թե իր մուտքը ՀՀ արգելված է։ Պարզաբանումներ, սակայն, առ այս պահը չի ներկայացվել, թե ում որոշմամբ և ինչ հիմքով է նա ներառվել անցանկալի անձանց ցուցակում։ Լրագրողը կասկածներ ունի, որ դա կարող է պայմանավորված լինել՝ Ոսկեպարի հարցի լուսաբանման հետ։ Այժմ Լեո Նիկոլյանը գտնվոում է Զվարթնոց օդանավակայանի չեզոք գոտում՝ պարզաբանումներ պահանջելով ներկայացնել իր մուտքը ՀՀ արգելվելու հիմքերը։

Pin It on Pinterest