«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները», — Ֆեյսբուքում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի առիթով։
«100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է», — հայերեն գրել է Մակրոնը:
Մայիսի 22-ին հայազգի մեծանուն երաժիշտ Շառլ Ազնավուրը կդառնար 100 տարեկան։ Նա մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկանում։ Ազնավուրը հարյուրավոր երգերի, բազմաթիվ ձայնասկավառակների հեղինակ է, տասնյակ ֆիլմերում նկարահանված դերասան, համաշխարհային աստղ, ով աշխարհին է նվիրել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսին են «Լա Բոհեմ»-ը, «Մամա»-ն, «Ավե Մարիա»-ն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: