Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղեւոնդյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից,- գրել է նա:

Ավելի վաղ Հ. Ղևոնդյանի մյուս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր.

«Միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց, որ այն հեռախոսահամարը, որի հետ խոսացել է Հրաչյա Ղևոնդյանը գոյություն չունեցող հեռախոսահամար է և հանդիսանում է Յուքոմ փոստային ծառայության համարը, այսինքն Հ. Ղևոնդյանը իշխանության յուրացումը նախապատրաստել է Յուքոմի փոստային ծառայության հետ։ Սա է մեղադրանքի ողջ պերճանքը և թշվառությունը»։

Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել են «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով, ինչն անձամբ Ղևոնդյանն ու պաշտպաններն աբսուրդ են համարում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest