Լյուքսեմբուրգը պահանջում է, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և համապարփակ տեղեկատվություն տրամադրի բոլոր անհետ կորածների մասին, ելույթ ունենալով ԱԺ նիստերի դահլիճում՝ այսօր հայտարարեց Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը:

«Արդարությունը և մարդասիրությունը պահանջում են, որ այս անձինք ազատ լինեն՝ առանց որևէ հետաձգման, և սա պահանջ է, որ ընտանիքները ստանան պատասխաններ», — ասաց Վիզլերը։

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը հույս հայտնեց, որ հայ — ադրբեջանական խաղաղության բանակցությունները հաջողության կհասնեն։ Այնուամենայնիվ, երկարատև խաղաղության հասնելու ճանապարհին, ըստ եվրպացի պաշտոնյայի, կարևոր է ստեղծել միջավար, որտեղ ազնիվ ու կառուցողական երկխոսությունը կարող է զարգանալ։ Դրա համար են պահանջում ռազմագերիների ազատ արձակում։

Վեց օր առաջ էլ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատն էր միաձայն ընդունած բանաձևով նույն կոչը արել։ Փաստաթղթում կարևորել էին Ալմա-Աթայի հռչակագրով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, խրախուսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները և տարածաշրջանում դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը։ Լյուքսեմբուրգի օրենսդիրները նաև ողջունել են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, Հռոմի ստատուտի վավերացումը, ընդգծել ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման կարևորությունը նոր գործընկերության օրակարգի միջոցով։

Ադրբեջանում, ըստ հայաստանցի իրավապաշտպանների, հիմա 23 հայ է պահվում, նրանց թվում՝ Արցախի նախկին ղեկավարները։

Pin It on Pinterest