Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի նոր դատավոր ընտրեց Դավիթ Խաչատրյանին, ում թեկնածությունն առաջադրել էր դատավորների ընդհանուր ժողովը։
Քվեարկությանը մասնակցեց 105 պատգամավորներից 70-ը, 70 պատգամավորնն էլ միաձայն կողմ քվեարկեցին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Խաչատրյանին։
ՍԴ դատարանի դատավորի պաշտոնը թափուր էր անցյալ տարվա վերջից․ Արայիկ Թունյանն իր դիմումի համաձայն հեռացել էր պաշտոնից։ Նա ընտրվել էր Եվրասիական տնտեսական միության դատարանի անդամ։
Փետրվարին վերջին դատավորների ընդհանուր ժողովը ներկայացրել էր Դավիթ Բալայանի թեկնածությունը, որի քվեարկությունը «Քաղաքացիական պայմանգիրը» բոյկոտել ու չէր ներկայացել, ընդ որում, ընդհանրական ու ոչ կոնկրետ հիմնավորումներով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: