ՀՀ փաստաբանները այսօր բողոքի ակցիա են իրականացնում՝ հրաժարվելով ՀՀ պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Նրանք պահանջում են Ազգային ժողովից «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները։

Մասնավորապես, խոսքը բարձրացված հարկերի մասին է. այժմ նրանք վճարում են միայն 5 տոկոս շրջանառության հարկ, նախատեսվող փոփոխություններով կվճարեն 18 տոկոս շահութահարկ և 20 տոկոս ավելացված արժեքի հարկ։

Փաստաբանների պալատը պնդում է, որ նախատեսվող փոփոխություններով հարկեր պետք է վճարեն նաև անճվար խորհրդատվություն տալու դեպքում։ Այս փոփոխությունները, փաստաբաններն ասում են, կմեծացնեն փաստաբանական ծառայությունների համար սակագները։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest