Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։ «Կործանված ուղղաթիռի հայտնաբերման վայրում ողջ մնացած ուղևորների հետքեր չեն հայտնաբերվել»,- հայտարարել է նա իրանական հեռուստաալիքի եթերում։

Նկատենք՝ բացի նախագահից, ուղղաթիռի մեջ էին գտնվել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին Ադրբեջանից վերադառնալիս «կոշտ վայրէջք» էր կատարել։

Ըստ իրանական օրենսդրության, երկրի նախագահի մահվան դեպքում նախագահի լիազորությունները կատարելու է նախագահի առաջին տեղակալը՝ Մոհամմադ Մոխբերը։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest