Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։

Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ բոլոր աջակցությունը։

Նկատենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։ Մի քանի ժամ է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը հայտնել է, որ որոնողական աշխատանքներն իրականացնում են արագ արձագանքման 40 խմբեր։ Եղանակային պայմանների պատճառով օդային որոնումը հնարավոր չէ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest