Հարցազրույց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ։

Պարոն Սարգսյան, Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսած սահմնազատման գործընթացի հետ կապված ի՞նչ գնահատական ունեք։

-Ալիևն ասում է՝ մենք պահանջում ենք և Հայաստանն անում է, իրենք սահմնազատման մասին չեն խոսում։ Երբ Ադրբեջանն էլ ինչ-որ տարածքներ վերադարձնի ՀՀ-ին կարելի է ասել, որ սահմանազատում է։ Ալիևը վերջին հայտարարությամբ էլ ասեց, որ այդպես էլ շարունակվելու է, իրենք պահանջելու են, ՀՀ-ն տալիս է։ Այս վիճակը ցույց է տալիս, որ սա նորմալ գործընթաց չէ, եթե նորմալ լիներ որևէ մեկին չպետք է հետաքրքրեր։

 Նիկոլ Փաշինյանն այն համարում է մեծ հաջողություն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Իշխանությունն ասում է՝ սա բոնուսի նման մի բան է, որ Ադրբեջանը համաձայնվի սահմնազատման գործընթացին։ Խնեիրներ կան արդեն Ալմա-Աթիի հռչակագրի հետ կապված, շատ է խոսվել, որ կա անորոշություն։ Վերջնական որոշում այս սկզբունքի շուրջ չի եղել, այն ընդունվել է որպես սկզբի համար։ Ադրբեջանն ասել է, եթե մենք լուրջ գործընթացներում ուրիշ սկզբունք սկսենք, կփոխենք։ ՀՀ-ն էլ համաձայնություն է տակիս, որ կարող է լինել ուրիշ սկզբունք, բայց ի՞նչ սկզբունք։ Այս անորոշությունները բերել են տարբեր գնահատականների։ Իշխանությունն ամեն ինչ անում է, որ սկսվի սահմնազատումը, հետո ինչ կլինի, իրենք էլ չգիտեն՝ ասելով, որ այլընտրանք չկա, եթե չանենք, կլինի պատերազմ։  Դրա համար էլ մարդիկ բողոքում են, քանի որ վաղն էլ Ալիևը կարող է ավելի բարդ բան թելադրել, իսկ ՀՀ իշխանությունն էլ կասի՝ ճար չունենք, պետք է անենք, որ պատերազմ չլինի։

Սահմնազատման գործընթացի մեկնարկին զուգահեռ բողոքի ակցիաներ են սկսվել։ Ի՞նչ գնահատական ունենք։

Սա պատերազմից հետո ստեղծված մթնոլորի պոռթկումն է, բունտ է։ Պարտությունը, Արցախի շրջափակումը, վերջնական կորուստը բերեցին այս վիճակին։ Տավուշի դեպքերն առիթ էին, որ պայթյուն լինի, բայց հստակություններ չկան։ Դրել են Փաշինյանի հրաժարականի խնդիրն առանց հստակությունների։ Բագրատը, որ խոսում է ասում է՝ Հայրենիք և պատիվ, այսինքն, արժանապատվության հետ կապված պոռթկում է։

Իսկ ի՞նչը հստակեցման կարիք ունի։

2018 թվականին հայտարարվեց, որ հեռանում է օլիգարխիկ համակարգը։ Օրակարգը միանշանակն էր, բայց այսօր միանշանակ չէ։ Փաշինյանը 2018 թվականին դիմեց իշխող խմբակցությանը և պարտադրեց, որ իրեն՝ ինչպես ինքն էր ասում, ժողովրդի կողմից ընտրված վարչապետին նշանակեն այդ պաշտոնում։ Դա տեղի ունեցավ, որովհետեև ժողովրդի համար պարզ էր, թե ինչ պահանջ է առաջ քաշված։ Այդ հարցերն այստեղ պարզ չեն, որովհետեև Բագրատ սրբազանը չի դիմել իշխող ֆրակցիային, այլ դիմել է ընդդիմադիրներին, ինչի՞ համար։ Ի՞նչ կապ ունեն ընդդիմադիրները, իր կոնֆլիկտը ո՞ւմ հետ է։ Նշվում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է ընտրեն վարչապետի թեկնածու, ինչո՞ւ, երբ բոլորս հիշում ենք, որ նրանք մերժված ուժերն են։ Սա նախկինների վերջն է, որովհետեև, երբ ժողովրդի անունից իրենց են դիմում իրենք քայլ ունեն անելու՝ պետք է մանդատները վայր դնեն, որ նոր ընտրություններ լինեն։ Գործընթաց է, բայց իրենք չեն անում։ Ընդդիմությունը պետք է կողմնորոշվեր, գնար այդ քայլին, բայց չեն գնում։ Շարժումը տուպիկի մեջ են գցել, ստորագրել են իրենց մահապատիժը։

 Ինչու ընդդիմությունը չի գնում մանդատաները վայր դնելու ճանապարհով։

Ինչո՞ւ դնեն, դրանով հեռանում են քաղաքականությունից։ Մարդիկ կան, որ մանդատները դնեն, միանգամից կդատվեն, մյուսներն էլ գիտեն, որ եթե մանդատները դնեն շանս չունեն, որ նոր ընտրություններով խորհրդարանում կլինեն։ Նրանք օլիգարխիկ համակարգի մարդիկ են, կոնկրետ են նայում։ Իրենք, եթե այդ քայլին չեն գնում ,ապա  օգուտ չեն տեսնում, վտանգ են տեսնում։

 Իսկ շարժումն, ըստ ձեզ, դեպի մարմա՞ն է գնում, թե՞ զարթոնք է ապրում։

Սա բունտային մի բան է, գուցե վաղը էլ մի բան լինի Կիրանցի նման, մարդկանց թիվը տասնապատկվի, այսինքն՝ ըստ իրավիճակի։ Պերմանենտ բողոք է, որը կարող է մարի, առավոտ սկսվի։ Քաղաքական պլատֆորմ չկա, կլինի, եթե ընդդիմադիրները դնեն մանդատները։

Դուք այս շարժման հետևում Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Կրեմլին տեսնո՞ւմ եք։

Տեսնելը ո՞րն է, երբ ով կա չկա, միացել է այս շարժմանը։ Ես դրա մեջ ոչ մի բան էլ չեմ տեսնում։ Այդ առասպելները Քոչարյանի, Սերժ Սարգսյանի շուրջ այս իշխանություններն են ստեղծել, որ ընդդիմության այլընտրանք չլինի։ Եթե նրանք չլինեին Բագրատ Սրբազաին ավելի հեշտ կլիներ այս գորշերով զբաղվել։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest