ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանին քիչ առաջ Առողջապահության նախարարի կողմից ներկայացվել է ազատման հրաման: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ և Իմունաուռուցքաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը, ով եւս ազատման դիմում է գրել:
Անդրադառնալով պատճառներին, Թաթամյանն ասաց. «Բժիշկ Դանիելյանը շարունակում էր պաշտոնավարել մինչեւ հունիսի սկիզբը, դրանից հետո չէր շարունակելու իր պարտականությունները, նոր մրցույթ էր լինելու, ինքն էլ իր թեկնածությունը չէր ներկայացրել:
Բանն այն է, որ օրեր առաջ բժիշկ Դանիելյանը Սսբազանի քայլերթի ժամանակ գնացել, ողջագուրվել էր նրա հետ: Բնական է, դա ցնցումներ էր առաջացրել մեր բարձրագույն ղեկավարության մոտ: Ենթադրում եմ՝ դրանից հետո նախարարի առջեւ նման պահանջ էր դրվել, որ պետք է շատ շտապ այդ հարցը լուծել:
20 օր էլ չեն համբերել, որ պարոն Դանիելյանի աշխատանքի ժամկետն ավարտվեր, եւ որոշել են այսպես վատ ձեւով ազատման հրաման ներկայացնեին»,- նշել է նա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: