Երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Ազատազէն ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 ընկերների՝ Հրաչյա Թովմասյան, Գարրի Ավագյան, Անդրանիկ Եղոյան, Հայկ Մեսրոպյան ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերելու և տեղափոխելու կասկածանքով:

Զավեշտալի է ձեբակալության հիմքը, քանի որ բոլորը գիտեն, այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը մշտապես եղել է օրինական և գիտելիքի հիման վրա զենք ունենալու քարոզի, կարգավորումների և աշխատանքների առաջամարտիկներից մեկը:

Pin It on Pinterest