Այսօր ժամը 10։00-ի դրությամբ բողոքի ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել, «Ազատության»-ը տեղեկացրեցին ոստիկանությունից։
Առավոտվանից ընդդիմությունը վերսկսել է բողոքի ակցիաները Երևանում։
Ցուցարարներն իրազեկման երթ են անցկացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Իրավիճակը, մսանավորապես, լարվեց Աբովյան փողոցում՝ Հանրապետության հրապարակ տանող հատվածում։ Այստեղ ոստիկանությունն ուժ կիրառեց և բերման ենթարկեց ցույցի մասնակիցներին։
Երեկվա անհնազանդության ակցիաների ժամանակ 171 մասնակիցէր բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Երեկոյան բոլորն արդեն ազատ էին արձակվել։ Այդ ինը ժամում ավելի շատ մարդ էր բերման ենթարկվել, քան անհնազանդության նախորդ 2 օրերը միասին։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որ մայիսի 9-ից ակցիաներ, հանրահավաքներ ու ցույցեր է անում, պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։
Իշխանությունները շեշտում են, որ այս հավաքները փորձ են՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու։ Վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունն էլ գնահատում են «զուրկ քաղաքական բովանդակությունից»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: