ԱՄՆ Պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է մայիսի 10-ին Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպմանը։ Հարցն ուղղել է Ադրբեջանի պետական լրատվական գործակալության լրագրողը՝ պարզելու՝ արդյո՞ք հանդիպման արդյունքների վերաբերյալ Միացյալ Նահանգները շփումներ ունեցել է կողմերի հետ։
«Ես միայն կասեմ, որ երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին, մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է։ Սա մի բան է, որում պետքարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված մնալ: Ես կողմերի միջև բանակցությունների վերաբերյալ թարմացումներ չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին»,-ասել է Պատելը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: