Քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակիցները, որոնք տարվել էին ոստիկանության բաժիններ, ազատ են արձակվում։ «Բոլոր բերման ենթարկվածներս ազատ արձակվեցինք: Նոր Նորքից, եթե կարիքս լինի, ասեք», հայտնել է «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նկատենք՝ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով Երևանում փակվել են շուրջ երկու տասնյակ փողոցներ են փակվել․ ժամը 11։00-ի դրությամբ 150 քաղաքացի էր բերման ենթարկվել։ Գրանցվել են նաև ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքեր, երբ նրանց ուժով բերման են ենթարկել ոստիկանություն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: