Անհամաձայնության խաղաղ գործողություններին հետևող, «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ փաստաբան Վարազդատ Հարությունյանին ոստիկանները բռնել են և տեղափոխում են Մասիվի բաժին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի ուշ Վարազդատ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ինձ էլ բերման ենթարկեցին`չնայած, որ ներկայացել եմ որպես փաստաբան և ներկայացրել արտոնագիրս ու հայտարարել, որ ես իրականացնում եմ բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը: Գնում ենք մասիվի բաժին` փաստաբան ուղարկել պետք չի»:
Նշենք, որ վաղ առավոտից Երևանի մի քանի կենտրոնական փողոցներ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները փակել էին, բայց ոստիկանության ուժերը պարբերաբար բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներին բացում էին ճանապարհները։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: