«Ազատություն»-ը գրում է․
Արտգործնախարարը «դասալիքներ» որակեց դիվանագետների խորհրդի անդամներին, ովքեր երեկ Հանրապետության հրապարակում հարթակից հակասահմանադրական և հակաօրինական էին որակել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականցավող սահմանազատման գործընթացը։
Արարատ Միրզոյանն, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, շեշտեց՝ այդ կերպ այդ անձինք փորձում են «ականահարել» Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չբացառելով, որ դա գուցե անում են այլ երկրի թելադրանքով։
«Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը, այն նույն օրերին, երբ Հայաստանի սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում կամ ունեցել ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց և իրենց դիքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ։ Եվ սա ամենամեղմ գնահատականն է, որ ես ինձ կարող եմ թույլ տալ հնչեցնել», — ասաց Միրզոյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց՝ իրականությունն ավելի վատ է․ — «Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են, վստահ չեմ կարող պնդել՝ գիտակցաբար, թե ակամա, շարունակում են ականահարել Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը։ Լավագույն մեկնաբանությամբ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի ուղղակի թելադրանքով»։
Առնչվող հրապարակում- Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմանագծում անելը աննախադեպ երևույթ է․ Վահագն Մելիքյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: