Այսօր առավոտյան Երևանի կենտրոնում բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների հետ կապված միջադեպերի առնչությամբ սկսվել է ծառայողական քննություն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Գործերից մեկը կապված է լրագրող Մերի Մանուկյանի հետ, մյուսը` լրագրող Հասմիկ Առաքելյանի»,– նշեցին ՆԳՆ–ից։
Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 11.00-ի դրությամբ 151 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:
Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել է օպերատորներից մեկի տեսախցիկը, 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը, իսկ լրգրող Հասմիկ Առաքելյանի ու ոստիկաններից մեկի միջև լեզվակռիվ էր եղել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: