Երևանում տեղի ունեցած բողոքի և իրազեկման ակցիաների ընթացքում ժամը 11։00-ի դրությամբ ավելի քան 150 քաղաքացի է բերվել ոստիկանություն։

151 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)», – ասացին ոստիկանությունում։

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 10.30-ի դրությամբ 134 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest