Առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 88 քաղաքացիներ, որոնք փակել են տարբեր փողոցներ տեղեկացնում են ոստիկանությունից։ Նշվում է, որ նրանք բերման են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Այս պահին փակ փողոցներ չկան։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ վաղ առավոտից Երևանի մի քանի փողոցներում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները անհնազանդության ակցիաներ են իրականացրել․ փակել են փողոցներ՝ հետևելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչին։ Մասնավորապես, փակվել էին Մյասնիկյան պողոտան, Աբովյան փողոցը, Բուզանդի և Տերյան փողոցները, սակայն ոստիկանության ուժերը շատ արագ բացում էին դրանք՝ քաշքշելով բերման ենթարկելով ակցիաների մասնակիցներին։

Կից հրապարակում- «Ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնել»․ Բագրատ արք․ Գալստանյանը առաջարկում է ստեղծել հաշտության կառավարություն

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest