Այսօր շարունակվող բողոքի ակցիաներին 48 մասնակից է բերման ենթարկվել ու տարվել Երևանի ոստիկանական բաժիններ։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ակցիաների մասնակիցները չեն կատարել ոստիկանի օրինական պահանջը, չեն բացել փողոցները։
Վաղ առավոտից կարճ ժամանակով փակվեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծի, Ազատության, Գայի պողոտաները, Թբիլիսյան խճուղին, Խորենացի փողոցը, Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը։
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: