Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։
Վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։
Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշված երկու անձինք հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։ Նախաքննությամբ պարզվում են հանգամանքները։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: