Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իմ տեղեկություններով, վարչապետը չի մասնակցելու երդմնակալության արարողությանը», -նշել է Սիմոնյանը՝ չմանրամասնելով պատճառները։

ՌԴ նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսված է մայիսի 7-ին։ Նույն օրը նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը լրատվամիջոցների հետ, և Սիմոնյանն ասել է, որ լրագրողները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել հենց վարչապետին։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest