Ապրիլի 26-ին Կիրանց գյուղում բնակիչների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներից հետո, Կիրանցի 5 բնակչի՝ որոնց թվում 3 անչափահասի, քննչական կոմիտեից ծանուցագրեր են տրվել՝ բաժին ներկայանալու պահանջով: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին,  Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը:

Նրա խոսքով, երեք անչափահասներն էլ աղջիկներ են:

«Ծանուցման բովանդակությանը անձամբ չեմ ծանոթացել, բայց ասում են, որ նրանք մեղադրվում են պետական պաշտոնյաների գործունեությանը խանգարելու մեջ»,-ասաց գյուղապետը:

Կամո Շահինյանի  խոսքով, ծանուցում ստացած 2 չափահասները ամուսիններ են, իսկ աղջիկներից մեկը՝ նրանց դուստրը:

Pin It on Pinterest