Ապրիլի 26-ին Կիրանց գյուղում բնակիչների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներից հետո, Կիրանցի 5 բնակչի՝ որոնց թվում 3 անչափահասի, քննչական կոմիտեից ծանուցագրեր են տրվել՝ բաժին ներկայանալու պահանջով: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը:
Նրա խոսքով, երեք անչափահասներն էլ աղջիկներ են:
«Ծանուցման բովանդակությանը անձամբ չեմ ծանոթացել, բայց ասում են, որ նրանք մեղադրվում են պետական պաշտոնյաների գործունեությանը խանգարելու մեջ»,-ասաց գյուղապետը:
Կամո Շահինյանի խոսքով, ծանուցում ստացած 2 չափահասները ամուսիններ են, իսկ աղջիկներից մեկը՝ նրանց դուստրը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: