«Զինվորականներին այդպիսի կարգավիճակում միայն գաերության մեջ կարելի է տեսնել»,-Forrights.am-ի հետ հետ զրույցում այսպես է մեկնաբանում իրավապաշտպան Նինա Կարապետյանցն՝ անդրադառանալով Քննչական կեմիտեի կողմից՝ զինծառայողների ներգրավվմամբ տարածված տեսանյութին։

Ապրիլի 26-ին՝ ուշ երեկոյան, Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ բողոքի ակցա իրականացնողներին էին միացել մի խումբ պայմանագրային զինծառայողներ։ Նրանք դեպքի վայրում որևէ հայտարարություն չէին արել, նրանցից մի քանիսը միայն ծափերով արձագանքում են ներկաներից մեկին, թե իրենք դեմ են միակողմանի զիջումներին։ Զինծառայողների մասնակցությամբ տարածված տեսանյութից կարճ ժամանակ անց արձագանքեց Պաշտպանության նախարարությունը՝ զգուշացնելով, որ Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի: Այս հայտարարությունից անմիջապես հետո Քննչականը հաղորդեց վարույթ հարուցելու մասին ու տարածեց զինվորականների զղջման մասին տեսանյութը։

«Զինակից ընկերների հետ միասին մեկնել ենք Կիրանց գյուղ: Այնտեղ դիմավորել են մեզ մի շարք լրագրողներ և ցուցարարներ, և իբր մենք՝ զինվորականներս, գնացել ենք այնտեղ և միացել ցուցարարներին: Ուստի հայտնում ենք ձեզ, որ այդ ամենը սուտ է, մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ», — ՔԿ-ի տեսանյութում ասում է սպա Ասատուր Չոբանյանը:

«Մենք կապ չունենք էդ ցուցարարների հետ կապված ոչ մի քաղաքական, ոչ մի քաղաքական հայացքներ չկա մեր մեջ: Մեր այնտեղի հայտնվելը եղել ա պատահականություն», — ՔԿ-ի տեսանյութում նշում է ենթասպա Ֆելիքս Բադինյանը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանն ասում է՝ օրենքն արգելում է զինվորականերին մասնակցել այդպիսի գործողությունների, բայց միաժամանակ հիշեցնում, թե ինչպես  2018 թվականին էլ խաղաղապահ գնդից մի խումբ զինվորականներ միացան Փաշինյանի նախաձեռնած համաժողովրդավարական շարժմանը։  «Իսկ ինչո՞ւ 2018 թվականին զինվորականներին կարելի էր մասնակցել և դա որևէ հետևանք չունեցավ, ինչը լավ է և ճիշտ է, որ հետևանք չունեցավ»,-ասաց նա։

ՔԿ-ի տեսանյութում ակնհայտ է, որ զինվորականները կաշկանդված են, ճնշված և խոսում են վախի մթնոլորտում։

«Պարտադրել են զինվորականներին հերքող մեղայականով հանդես գալը։ Զինվորականներին այդպիսի կարգավիճակում միայն գերության մեջ կարելի է տեսնել, ինչն, անգամ գերության մեջ, ընկալելի չէ, դատապարտելի է։ Հայաստանում սեփական զինվորների հետ այդպիսի գործողությունը, առհասարակ որևէ մեկին, դեռ քննչական գործողությունների ժամանակ որևէ մեկին նկարելը, հրապարակելն, անթույլատրելի է։ Շատ ավելի խիստ կնկարագրեի, բայց եթերի կանոնները թույլ չեն տալիս։

Սա երկակի ստանդարտների գործընթացի ենք ականատես լինում։ 2018 թվականին դուռ կոտրելը, հատուկ պահպանվող տարածք մտնելը որևէ խնդիր չառաջացրեց որևէ մեկի համար, իսկ հիմա ճանապարհ փակելը հոգեխանգարմունքի մեջ է գցում իշխանություններին։ Իրենց կարելի է, մյուսներին չի կարելի։ Եթե այս տեմպերով գնա, ապա իշխանությունը պատրաստ կլինի մարտի 1-ին»,-ասաց Նինա Կարապետյանցը։

Նշենք, որ սա աննախադեպ երևույթ է, երբ ՔԿ-ն նախաքննության ընթացքում հարցազրույց է անցկացնում՝ այն էլ որևէ կարգավիճակ չունեցող քաղաքցու հետ։

Հիշեցնենք՝ ՔԿ-ն հայտարարել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային 12 զինծառայողի մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն, տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց:

Նարեկ Կիրակոսյան

https://www.facebook.com/watch/?v=1113327366608858

Pin It on Pinterest