Ադրբեջանի պատկան մարմինները չեն հայտնում, թե քանի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո։
«Թուրան» գործակալությունը դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով հայտնել, թե քանի՞ հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում, ի՞նչ պայմաններում են ապրում, ո՞ր երկրի քաղաքացիներ են։
Պատասխան նամակը միայն հաստատում է, որ մարտի 28-ին օմբուդսմենը հանդիպել է նրանց։ Լրացուցիչ որևէ տեղեկատվություն չի փոխանցվել։ Փոխարենը նշվել է, որ օրենքի համաձայն՝ օմբուդսմենի գրասենյակը տեղեկատվության տրամադրումը սահմանափակելու իրավունք ունի։
Ղարաբաղում խնամքի տանը գտնվող հայերի պարենային ապահովումը դրված է աշխատանքի և սոցապնախարարության վրա։ Նախարարությունից ևս «Թուրանի» հարցերին չեն պատասխանել։
Գործակալությունը լուսանկար է հրապարակել, որտեղ խնամքի տանը ճաշում են 7 տարեց մարդիկ, ենթադրաբար միայնակ, հիվանդ ու առանց տուն մնացած հայեր։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ապրիլի սկզբին «Ազատության»-ը հայտնել էր, որ ընդհանուր առմամբ 50-ից ավելի անձի հոկտեմբերից օգնել են տեղափոխվել Հայաստան իրենց ցանկությամբ։
Հայկական կողմի որոշ, սակայն որ ստույգ գնահատականներով՝ այս պահին Արցախում մնացած հայերի թիվը երկու տասնյակից էլ քիչ է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: