Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից։ Այդ մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Այս ամենի հետ միասին, այն սկզբունքային առումով է հակասում սահմանների որոշման միջազգային սկզբունքներին։ Սահմանազատում երկրի և մարդու անվտանգության, օրինական շահերի ու իրավունքների հաշվին ու մարդուց կտրված տեղի ունենալ չի կարող, գրել է Թաթոյանը:

Pin It on Pinterest