Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը կրակ բացելու մասին։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին` ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», — ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդել էր ադրբեջանական կրակոցների մասին Խոզնավարի, Արավուսի ու Սոթքի ուղղություններով։ Ադրբեջանն, իր հերթին, հայկական կողմին էր մեղադրել կրակ բացելու մեջ, ինչը Երևանը հերքել էր։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest