Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը Բելգիայում հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ քայլերը։
Կառավարության հաղորդմամբ՝ վարչապետը ներկայացրել է Հայաստանի իրականացրած ծրագրերն ու հետագա քայլերը, կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությունը և ընդգծել դրա անհրաժեշտությունը:
Այս համատեքստում Փաշինյանն ու Փաուրեը խոսել են բռնի տեղահանվածներին աջակցության հետագա քայլերի, մասնավորապես, բնակարանային ապահովման խնդրի մասին։
Սամանթա Փաուերը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման, ասված է հաղորդագրության մեջ։
Բրյուսելում այսօր հանդիպում են նաև Հայաստանի վարչապետը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: