Հայաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է՝ ադրբեջանական զինուժը ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի ՊՆ հերքում է Բաքվի պնդումը, թե ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ից մինչև 22:20-ը, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ Նախիջևանի հատվածում:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել», — ասված է ՊՆ հաղորդագրությունում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: