ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու , սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքով քննվող քրեական վարույթի շրջանակներում լայնածավալ քննչական գործողություններ ու խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Նրա խոսքով, լայնածավալ քննչական գործողություններ են իրականացվում, որոնք ընդգրկում են շուրջ 4 տասնյակ անձանց բնակարաններ և այլ վայրեր։

Ավելի վաղ՝ Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն էր տարածել, որ խուզարկություն է իրականացվել կուսակցության մի խումբ անդամների բնակարաններում։

Հիշեցնենք՝ մարտի 24-ին երեք անձ զինված փորձել էին ներխուժել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժանմունք, որի ընթացքում նրանցից մեկի մոտ եղած նռնակի պայթյունի հետևանքով ներխուժել փորձողներից երկուսը վիրավորվել և տեղափոխվել էին հիվանդանոց։ Երրորդ անձը՝ նռնակներով զինված՝ մնացել էր ոստիկանության բաժանմունքի շենքի դիմաց՝ սպառնալով պայթեցնել նռնակները։ Նրա հետ երկարատև բանակցություններից հետո ՀՀ ոստիկանության ծառայողներին և ԱԱԾ աշխատակիցներին, ի վերջո, հաջողվել էր վնասազերծել տղամարդուն և բերման ենթարկել։ Վնասազերծելուց հետո նրա մոտ հայտնաբերվել էր 4 նռնակ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության հոդվածով։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest