Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է, X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։

«Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է։ 9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի դաժան հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ ստիպված է եղել լքել իր տունը: Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է», — գրել է դեսպանը։

Pin It on Pinterest