Անշուշտ, խաղաղության պայմանագրի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան, դեռ շարունակում ենք բանակցել: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Բացի այդ, ոչ պաշտոնական շփումներ էլ ենք ունեցել, օրինակ 3+3 ձեւաչափի, փաստացի 3+2 ձեւաչափի նախարարական հանդիպման շրջանակներում Թեհրանում: հատկանշական է, որ այն պահից, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այդ հանդիպումների շարքից, սկսած Գրանադայից, նույն պահից դադարեցին նաեւ ԱԳ նախարարների հանդիպումները: Այդուհանդերձ, 2024-ին ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները վերսկսվեցին Մյունխենում, ապա Բեռլինում»,-ասել է նա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: