Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշումը, որը նիստի սկզբում միաձայն ընդունվեց կառավարության անդամների կողմից:
Որոշման մեջ մասնավորապես նշված է՝ հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երեք ամիս ժամկետով՝ 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը:
«Վարժական հավաքներին կներգրավի մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Սահմանվել է, որ վարժական հավաքներին ներգրավվում են՝
1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 140 պահեստազորային, որոնցից 40 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 100 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 20-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ.
2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 54 պահեստազո¬րային, որոնցից 44 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 19-ը ներառյալ, 10 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 26-ից մինչև մայիսի 20-ը ներառյալ.
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 17 պահես-տազորային` 2024 թվականի մայիսի 6-ից մայիսի 30-ը ներառյալ.
4) կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2024 թվականի մայիսի 14-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ.
5) հետախուզական մասնագիտություններով մինչև 49 պահեստազորային, որոնցից 14 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 17 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 2-ից մայիսի 26-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 3-ից մայիսի 27-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2024 թվականի հունիսի 3-ից հունիսի 27-ը ներառյալ.
6) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստա¬զորային` 2024 թվականի մայիսի 7-ից մայիսի 31-ը ներառյալ.
7) ինժեներական մասնագիտություններով մինչև 64 պահեստա¬զո¬րային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ.
8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 39 պահեստազորային, որոնցից 32 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 7 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 13-ից մինչև հունիսի 6-ը ներառյալ.
9) թիկունքային մասնագիտություններով մինչև 20 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 6-ից մայիսի 30-ը ներառյալ»,- նշված որոշման նախագծի մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: