Ազատությունը գրում է․

ԱՄՆ-ը նախատեսում է 52 մլն դոլար հատկացնել Հայաստանին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի արտաքին աջակցության գրասենյակի փոխտնօրեն Թրեյսի Քարսոնը։ Նա ընդգծել է, որ այդ միջոցները, մասնավորապես, նախատեսված են Հայաստանի տնտեսության և ժողովրդավարության ամրապնդման համար։ Այլ մանրամասներ Քարսոնը չի փոխանցել։

2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատարարեց, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանին երկրում ժողովրդավարության ամրապնդման և հարևանությամբ կայունություն հաստատելու ջանքերում։

Pin It on Pinterest