Հայաստանի սահմաններին ներկա դրությամբ զորքերի կուտակումներ չկան, ՀՀ զինված ուժերը բոլոր միջոցներով ուշի-ուշով հետեւում են հակառակորդի շարժերին: Այս մասին, այսօր «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:
«Օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն: Ինչ վերաբերում է նրան, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական դիրքեր կան, ապա շփման գիծն իրենից ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որը եւ հակառակորդի, եւ մեր կողմից դիրքեր են տեղադրված, եւ եթե հակառակորդ ունի 20 դիրք, ապա երեւի այդքան էլ մեր կողմից կան, քանակը չբացազատեմ: ՀՀ զինված ուժերը զբաղեցրած բնագծում կտարում են իրենց առջեւ դրված խնդիրները»,-ասաց նա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: