Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալումը (նրան ազատությունից զրկելը) ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի այսօրվա որոշմամբ ճանաչվեց ոչ իրավաչափ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Ռոմեն Երիցյանը։
Ավելի վաղ Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ էր արձակվել՝ ձերբակալման հիմքերը վերանալու հիմքով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: