Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` ծանոթանալու ազատությունից զրկված անձանց մատուցվող բուժծառայությունների և ենթակառուցվածքների ընդլայնման, վերազինման հնարավորություններին, տեղեկացնում են ԱՆ-ից։
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Աբովյան ՔԿՀ-ի տարածքում, եղել բուժկետում` ստոմատոլոգիական և գինեկոլոգիական սենյակներում:
Քննարկվել են բուժսպասարկման պայմանների և որակի բարելավմանն առնչվող հարցեր:
Նշենք, որ Աբովյան ՔԿՀ-ում անազատության մեջ պահվում են կանայք։