Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի գերության մեջ գտնվող ղեկավարության դատավարության մասին։ Այս մասին նա հայտարարել է ԱՀ գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում։
«Անջատողականների նկատմամբ դատավճիռը կկայացվի ադրբեջանական դատարաններում»,- վստահեցրել է Քեմրան Ալիևը։
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախկին ղեկավարները, այդ թվում՝ երեք նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, փոխնախարար Դավիթ Մանուկյանը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ագրեսիայի և հանրապետության ողջ տարածքի օկուպացիայի արդյունքում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: