Բաքվի դատարանը 4 ամսով երկարաձգեց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետում ձերբակալվեց, ապա 4 ամսով կալանավորվեց։

Վարդանյանը, մասնավորապես, մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելը) և 318.1 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։

Pin It on Pinterest