Ազատությունը գրում է․
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Նա վստահեցրել է՝ այդ ուղղությամբ վարչությունը կշարունակի աշխատել։
«Ակնհայտ է, որ համակարգող Բոնոն, քարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված լինել այս հարցում», — ասել է Պատելը: