Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դեկտեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշել է դադարեցնել ոչ արդարացնող հիմքով։
Հիշեցնենք՝ Քոչարյանը մեղադրվում էր գործարար Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար: Այս գործով դեռևս մայիսին լրացել էր վաղեմության ժամկետը, և նախորդ նիստին Քոչարյանը չէր առարկել ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: