«Ուրախների ու հնարամիտների ակումբի» նախկին անդամ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել, տեղկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ։ Դատավճիռը պարտադիր կբողոքարկվի», — իր ֆեյսբուքյան էջում գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը, որը մշտապես քննադատում էր գործող իշխանությունների քաղաքականությունը, մեղադրվում էր ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու հոդվածով։ Մեղադրանքի առիթը Շիրակի և Արարատի մարզի բնակիչների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններն էին եղել, որոնք հնչեցրել էր եթերում։ Նա շուրջ երկու ամիս կալանավորված էր, և 2022-ի հուլիսի 15-ին դատարանը պետք է քններ նրա կալանքի փոփոխման հարցը, սակայն հենց նիստի ընթացքում Արմեն Գրիգորյանն ուշագնաց էր եղել: Տեղ հասած շտապօգնության բրիգադը հաստատել էր՝ Գրիգորյանը հանկարծամահ է եղել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: