Բաքուն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը՝ հունվարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Մենք այս պահին ունենք տեղեկատվություն, որ Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերը՝ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Մարուքյանը։
Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ հնարավոր կլինի հասնել նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացվի։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարությունն էր հայտարարել, որ Երևանն ընդունում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում անցկացնելու առաջարկը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: