Ազատությունը գրում է․

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ գերիների փոխանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին՝ հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարության համաձայն, Ադրբեջանը ազատ է արձակելու 32 հայ ռազմագերիների, հայկական կողմը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։

Pin It on Pinterest