ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը 50 տոկոսով՝ հասցնելով 209-ի։ Այդ մասին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր որոշել են ընդլայնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ անձնակազմը 138-ից հասցնելով 209-ի։ Սա դիտորդների թվի կարևոր բարելավում է, և այն կնպաստի հայ-ադրբեջանական միջազգային սահմանին կայունության բարձրացմանը»,- միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Բորելը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: